Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյին ներկայացրել է հրաժարականի իր դիմումը։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է նախագահի աշխատակազմը։
Բուենոս Այրեսի իշխանությունները հատուկ նշանակության ուժեր են ուղարկել՝ քաղաքի ծայրամասում սուպերմարկետը թալանող հարյուրավոր մարդկանց խաղաղեցնելու համար։ Ոստիկանները կանխել են հարձակումը՝ կիրառելով արցունքաբեր գազ և ռեզինե փամփուշտներ։
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան «Եվրոպայի ապագայի դպրոցի» սաների համար դասախոսության ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի` ում հետ է ցանկանում զարգացման հեռանկարները կապել` Եվրամիությա՞ն, թե՞ Եվրասիական միության:
Լոնդոնում, Էկվադորի դեսպանատանը արդեն կես տարի բնակություն հաստատած Ջուլիան Ասանժը դեկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իրեն չեն կարող վախեցնել և ինքը պատրաստվում է WikiLeaks կայքում հրապարակել մեկ միլիոն նոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին:
Ավելի քան 30 մարդ է մահացել Քենիայի հարավ-արևելքում հողագործների և հովիվների միջև տեղի ունեցած բախումից։ Զոհերի թվում 5 երեխա և 5 կին են։ Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Քենիայի մասնաճյուղը։
20-ամյա անկախություն ունեցող ՀՀ-ում ձևավորվեցին քաղաքական տարբեր գաղափարաբանական ուղղություններ` հիմնված ժողովրդավարական սկզբունքների վրա առավել ընդգծված են պահպանողական, լիբերալ և սոցիալիստական ուղղությունները:
Առատ ձյան տեղումների պատճառով ավելի քան 400 հազար մարդ ԱՄՆ-ում մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարերքից տուժել է 13 նահանգ՝ Նեբրասկան, Արկանզասը, Լուիզիանան, Տեխասը, Կանզասը, Ալաբաման և այլն։
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեկ հավանություն է տվել 2013 ֆինանսական տարում ռազմական բյուջեի մասին օրինագծին, համաձայն որի՝ եկող տարի ԱՄՆ-ն ռազմական նպատակներով կծախսի 633 միլիարդ դոլար։ Այդ գումարը 1,7 միլիարդ դոլարով ավելի է, քան պահանջել էր ամերիկայան վարչակազմը։
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...